Հրատապ թեմա Հայաստանում
Դեղերը Հայաստանում թանկացել են 8-9 տոկոսով. news.am
Դեղամիջոցները Հայաստանում արդեն իսկ թանկացել են 8-9 տոկոսով, եւ նոր թանկացումները չեն բացառվում։ Այս մասին NEWS.am Medicine-ին ասաց Դեղարտադրողների եւ ներմուծողների (ԴԱՆ) միության նախագահ Սամվել Զաքարյանը։
Ըստ նրա, դեղերի թանկացման մեջ իրենց դերն ունեն երկու բաղադրիչ՝ արտարժույթի փոխարժեքի կտրուկ աճը եւ դեղերի պարտադիր դրոշմապիտակավորման պահանջը, որը գործում է 2014 թվականի նոյեմբերի 1-ից։
Նա նշեց, որ այսօր Հայաստանի դեղորայքի պահանջարկի 90 տոկոսը ներմուծվում է արտերկրից, բացի այդ, ներկրվում է նաեւ տեղական արտադրության դեղամիջոցների հումքը, այսինքն, հայկական շուկայում դեղերի գները ուղղակիորեն կապված են արտարժույթի փոխարժեքի հետ։ Թե թանկացման մեջ որքան է կոնկրետ դրոշմապիտակավորման չափը կազմում, առայժմ, հնարավոր չէ ասել, քանի որ դեղագործները դեռ նոր են սկսել այդ գործընթացը, եւ ծախսերը դեռ մինչեւ վերջ հաշվարկած չեն, բայց մի բան, ըստ Ս. Զաքարյանի, հստակ է. դա չի լինի պետության կողմից հայտարարված 2-3 կամ 5 դրամը, եւ, որն ավելի էական է. «մենք առաջին հերթին գործ ունենք այդ գործընթացը ՊԱԳ (GMP) չափանիշներով կազմակերպելու եւ կառավարելու անհնարինության հետ»։
Ս. Զաքարյանը ուշադրությունը հրավիրեց նաեւ այն հանգամանքի վրա, որ տոկոսային հարաբերակցությամբ արտարժույթն ավելի է թանկացել, քան դեղերը, այսինքն, ըստ նրա գնահատականի, շուկայի մասնակիցները փորձում են մեղմել գնաճը։ Բայց նաեւ նշեց, որ դրոշմապիտակավորման պահանջով հարուցված անհիմն խոչընդոտների պատճառով շատ արտասահմանյան կազմակերպություններ կարող են ուղղակիորեն լքել հայաստանյան շուկան, իսկ տեղական ընկերություններն էլ կարող են դադարեցնել իրենց գործունեությունը բիզնեսը պատշաճ կերպով վարելու անհնարինության պատճառով։
Մեկնաբանելով այն փաստը, որ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը հանդիպել է դեղ ներկրողների հետ եւ հորդորել զսպել գնաճը, ԴԱՆ միության նախագահը նշեց, որ դեղերի հետ կապված առողջապահության նախարարության գործառույթների մեջ մտնում է դեղերի որակի վերահսկումը, փորձագիտական ստուգումը եւ լիցենզավորումը, բայց ոչ գնագոյացումը։ Ազատ շուկայական հարաբերությունների պայմաններում նախարարությունը ոչ մի իրական լծակ չունի դեղերի գների վրա ազդելու համար։
10.12.2014 Կարդացեք նաև
Մարդիկ ճանապարհորդելիս կարող են ենթարկվել առողջությանն առնչվող տարբեր ռիսկերի՝ պայմանավորված ճանապարհորդի առողջական վիճակով, ճամփորդության տեսակով...
14.05.2025
Ապրիլի 1-ից սոցիալական կարգավիճակ ունեցող անձանց համար գործելու է սիրտ-անոթային և շաքարային դիաբետի դեղերի տրամադրման պիլոտային ծրագիր...
03.04.2025
Մարտի 17-ից Առողջապահության նախարարության նախաձեռնությամբ Հայաստանում մեկնարկում է բնակչության շրջանում կառավարելի և այլ արդիական վարակիչ...
26.03.2025
TAIEX փորձագիտական առաքելությունը ժամանել էր Հայաստան, որի նպատակն էր տեխնիկական աջակցություն ցուցաբերել առողջապահական ծառայությունների...
18.03.2025
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հանդիպում է ունեցել ստոմատոլոգիական ոլորտի խորհրդատուների հետ: Թեման` սոցիալական կրեդիտի...
14.03.2025
Մարտի 17-ից Առողջապահության նախարարության նախաձեռնությամբ Հայաստանում մեկնարկում է բնակչության շրջանում կառավարելի և այլ արդիական վարակիչ...
14.03.2025
Կանանց առողջությունն առանցքային դեր է խաղում հանրային առողջապահական համակարգում՝ հանդիսանալով բժշկական օգնության ընդհանուր մակարդակի...
07.03.2025
Հայաստանի առողջապահական ծառայությունների արդյունավետության բարձրացմանը և հասցեական կառավարման գործիքների ներդրմանն ուղղված...
03.03.2025
Հայաստանում այս պահին դիտվում է գրիպի և սուր շնչառական հիվանդությունների (ՍՇՀ) ակտիվություն։ Թե ինչպես կանխարգելել այս հիվանդությունները, ինչպես են դրանք ընթանում, և ինչ անել վարակվելու դեպքում պարզաբանել է...
27.01.2025
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Հղիություն. 2-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Դդում
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Դիմակներ` մազերի համար
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ